Քաղաքական

21.02.2019 14:55


Ռոբերտ Քոչարյանն իր գործունեության ընթացքում ունեցել է նաև շատ դրական գործեր․ ԱԱԾ տնօրեն (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանն իր գործունեության ընթացքում ունեցել է նաև շատ դրական գործեր․ ԱԱԾ տնօրեն (տեսանյութ)

Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ Քոչարյանների ընտանիքի դեմ որևէ անձնական խնդիր չունի։

«Քոչարյանների ընտանիքը որևէ բան չի արել անձամբ ինձ, որ նրանց հետ կապված այդքան խոսվում է։ Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, ունեցել է իր գործունեության ընթացքում նաև շատ դրական գործեր, եղել է Արցախի առաջին նախագահը, ու ես, որպես սպա, ԱԱԾ ծառայող, որը ծառայել է նաև այդ տարիներին, ես չեմ կարող որևէ անձնական կամ այլ բաներով խնդիրներ ունենամ այդ ընտանիքի հետ»,-ընդգծել է ԱԱԾ տնօրենը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը