Լրահոս

21.02.2019 15:06


Գազի բալոնի արտահոսքից 3 քաղաքացի թունավորվել է

Գազի բալոնի արտահոսքից 3 քաղաքացի թունավորվել է

Փետրվարի 21-ին՝ ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Շահումյան 16-րդ փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 3 քաղաքացու:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը՝ ժամը 00.20-ին, տանը՝ գազի բալոնի արտահոսքի հետևանքով:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը