Լրահոս

19.03.2010 15:52


Հ. Բագրատյան. «Այս ամենը կավարտվի նրանով, որ Ռոբերտ Քոչարյանին կնշանակեն վարչապետ»

Հ. Բագրատյան. «Այս ամենը կավարտվի նրանով, որ Ռոբերտ Քոչարյանին կնշանակեն վարչապետ»

«Տեսակետ» մամուլի ակումբում ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը, խոսելով երկրի տնտեսական վիճակի մասին, ասել է.

-Ես ձեզ ասեմ, թե ինչով կավարտվի այս ամենը. այս ամենը կավարտվի նրանով, որ Ռոբերտ Քոչարյանին կնշանակեն վարչապետ, որն ընդհանրապես Հայաստանի վերջը կլինի։ Նախագահը դեռ տարբերակ ունի թույլ չտալ, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա իշխանություն։ Այդ մարդու գալով բոլորի վերջը կլինի։ Իսկ դրա միակ ձևը նոր խորհրդարանական ընտրություններն են, նաև նախագահական ընտրությունները՝ չգիտեմ՝ ինչ հերթականությամբ, բայց դա որոշակի շանս է։

Հրանտ Բագրատյանն ասել է, թե ինքն առանձնապես չի էլ ձգտում որևէ պաշտոնի. «Սակայն միակ ձևն ընտրություն անելն է և նոր քաղաքական դասավորություն ստանալը»։

-Եթե նախագահը մի պահ ուզենա պայքարել խոշորի դեմ, չի կարող. քաղաքականապես ինքը դրա վրա է նստած։ Մենք հո պատահաբա՞ր չենք ասում՝ ընտրություն արա։ Միակ ելքը, ձևը  դա է։ Կան ուժեր, որոնք չունեն ունեցվածք, որոնք կապված չեն ունեցվածքով,-հավելել է Հ. Բագրատյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը