Աշխարհ

23.02.2019 18:00


«Արսենալ»-ի ֆուտբոլիստը որակազրկվել է Եվրոպայի լիգայի 4 խաղով

«Արսենալ»-ի ֆուտբոլիստը որակազրկվել է Եվրոպայի լիգայի 4 խաղով

Լոնդոնի «Արսենալ»-ի ֆրանսիացի ֆուտբոլի Ալեքսանդր Լյակազեթը Եվրոպայի լիգայում որակազրկվել է 3 խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Լյակազեթը որակազրկվել է Եվրոպայի լիգայի շրջանակներում ԲԱՏԷ-ի դեմ խաղում մրցակցին հարվածելու համար, ինչից հետո ստացել էր կարմիր քարտ:

Լյակազեթը բաց է թողել ԲԱՏԷ-ի դեմ պատասխան խաղը, որտեղ «զիանգործները» հաղթանակ տոնեցին 3:0 հաշվով: Նա չի մասնակցի նաև 1/8 եզրափակչի «Ռեն»-ի դեմ խաղին:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Արսենալ» տեղափոխվեց 2017 թվականին «Լիոն»-ից 53 միլիոն եվրո տրանսֆերով: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է Եվրոպայի լիգայի 4 խաղի և դարձել է մեկ գոլի հեղինակ:

Այս խորագրի վերջին նյութերը