Քաղաքական

23.02.2019 20:38


«Դա սպորտային ազարտի ձևերից մեկն էր». Հունան Պողոսյանը՝ «դըմփ-դըմփ-հու»-ին միանալու մասին (տեսանյութ)

«Դա սպորտային ազարտի ձևերից մեկն էր». Հունան Պողոսյանը՝ «դըմփ-դըմփ-հու»-ին միանալու մասին (տեսանյութ)

Դա սպորտային ազարտի ձեւերից մեկն էր: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, Վանաձորում լրագրողների հետ զրույցում նշեց Սյունիքի մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը՝ անդրադառնալով դեռ ամիսներ առաջ տեղի ունեցածին, երբ Սյունիքում հանրահավաքներից մեկի ժամանակ ինքն էլ էր միացել հեղափոխական թիմի «դըմփ-դըմփ-հու»-ին:

«Խորհուրդ եմ տալիս շատ լուրջ չմոտենալ դրան, ոչ էլ անլրջացնել. Դա սպորտային ազարտի ձեւերից մեկն էր»,-ասաց նա:

Հարցին, թե ինքն իրեն հեղափոխական համարո՞ւմ է, Սյունիքի մարզպետը պատասխանեց. «Ես ինչ եղել եմ, այդպես էլ կամ: Ես քաղաքականացված մարդ չեմ եւ այսօր էլ իմ համեստ հնարավորությունների սահմաններում ծառայում եմ ժողովրդին: Նախկինում մեր կարգախոսն էր ծառայելով օրենքին ծառայում ենք ժողովրդին կամ հակառակը, նույնը այսօր մի քիչ այլ ոլորտում: Պարտավորված էի զգում իմ համեստ հնարավորությունների սահմաններում օգտակար լինել»:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը