Քաղաքական

25.02.2019 13:09


Սամվել Բաբայանին տարիներ առաջ զրկել են ԼՂՀ քաղաքացիությունից, ինչի մասին հիմա է իմացել

Սամվել Բաբայանին տարիներ առաջ զրկել են ԼՂՀ քաղաքացիությունից, ինչի մասին հիմա է իմացել

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը դիմել է դատարան ԼՂՀ իր քաղաքացիությունը վերականգնելու համար: Այս մասին Բաբայանն ասաց Tert.am-ի հետ զրույցում:

Բաբայանը նշեց, որ իրեն վաղուց` դեռևս 2006 թվականին են զրկել ԼՂՀ քաղաքացիությունից, բայց ինքը նոր է դրա մասին իմացել: «Վաղուց են զրկել, բայց դրա իրավունքը չունեին: Նրանք իրավունք չունեին ինձ զրկել քաղաքացիությունից՝ գրանցումս փոխելու պատճառով: Դրա մասին այսօր իմ պաշտպանից եմ իմացել»,-ասաց նա և հավելեց, որ ինքը չի դիմել, որ իրեն զրկեն քաղաքացիությունից:

Բաբայանը հավելեց, որ հետո օրենքից են խոսում, և որ ինքը դիմում չի ներկայացրել, որ զրկեն քաղաքացիությունից: «Ղարաբաղի Սահմանադրությունում հստակ գրված է, որ Ղարաբաղի քաղաքացիությունից որևիցե մեկին իրավունք չունեն զրկել նույնիսկ իր դիմումի համաձայն: Հիմա հարց է ծագում` օրենքը ինչպես են խախտել: Սահմանադրությունից բարձր ուրիշ օրենք ունե՞ն»,-նշեց Բաբայանը:

Այս խորագրի վերջին նյութերը