Քաղաքական

25.02.2019 21:19


Մամեդյարով-Մնացականյան նոր հանդիպման կազմակերպումը օրակարգում է. Ադրբեջանի ԱԳՆ

Մամեդյարով-Մնացականյան նոր հանդիպման կազմակերպումը օրակարգում է. Ադրբեջանի ԱԳՆ

«Վերջին տարածաշրջանային այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպման կազմակերպման հարցը»,-այսօր Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան:

«Հանդիպման հստակ վայրը և ժամկետները դեռ հստակեցված չեն»,-նշել է Աբդուլաևան:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակի պնդմամբ, այժմ աշխատանքներ են տարվում նաև Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը