Քաղաքական

26.02.2019 09:10


Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մասիս Մայիլյանին (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մասիս Մայիլյանին (տեսանյութ)

Փետրվարի 25-ին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ գործընկերները բարձր գնահատեցին պարբերաբար անցկացվող երկկողմ հանդիպումները և ընդգծեցին իրենց պատրաստակամությունը՝ խթանելու երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տարբեր ոլորտներում խորհրդակցությունների անցկացումը:

Այս օրերին լրացող Ղարաբաղյան շարժման 31-ամյակի լույսի ներքո զրուցակիցներն անդրադարձան դրա ակունքներին՝ ընդգծելով, որ այն ուղղված էր Արցախի ժողովրդի հիմնարար ազատությունների ու մարդու իրավունքների, իր հայրենիքում ապրելու և ազատ արարելու անբեկանելի իրավունքի պաշտպանությանը:

Նախարար Մնացականյանը ներկայացրեց Դավոսում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի, Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի և համանախագահների հետ, ինչպես նաև վերջերս եռանախագահների՝ Երևան կատարած այցի մանրամասները:

Զրուցակիցները փոխանակեցին տեսակետներ ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ:

Այս խորագրի վերջին նյութերը