Քաղաքական

20.03.2010 16:54


Գագիկ Մելիքյանը գաղտնիք է բացահայտել

Գագիկ Մելիքյանը գաղտնիք է բացահայտել

«Ազդակ» ակումբում հրավիրված ասուլիսում Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին, ասել է, թե մոռացե՞լ է Վարդան Օսկանյանը, որ իր վարած արտաքին քաղաքականության հետևանքով է, որ Ղարաբաղը դուրս մնաց քննարկումների բանակցային փուլից։

«7օր»-ի թղթակիցը հարց է հնչեցրել, թե Օսկանյանի իշխանությունում եղած ժամանակ Գ. Մելիքյանը նույնպես քաղաքականությունում է եղել. հիշու՞մ է մի դեպք, որ այդ հարցում քննադատած լինի Օսկանյանին արտաքին քաղաքականության պատճառով և ինչու՞ այն ժամանակ չի խոսել, եթե այսպես է մտածել։

-Հիշում եմ, և ոչ միայն մի, այլ բազմաթիվ դեպքեր։ Այդ հարցը քննարկվել է նաև Հանրապետական կուսակցության խորհրդի նիստերում, և մի քանի անգամ նշվել է, որ այդ քաղաքականության հետևանքով չի կարելի Ղարաբաղը դուրս թողնել բանակցային փուլից։ Այդ մասին նախկինում բազմիցս խոսվել է։

Գագիկ Մելիքյանն ասել է, թե Վ. Օսկանյանի նախարար աշխատած տարիներին նրա հրաժարականի մասին բազմաթիվ առաջարկություններ են հնչել.

-Իսկ Հանրապետական կուսակցությունը հնչեցրե՞լ է հրաժարականի պահանջ.

-Հանրապետական կուսակցությունում նաև նման հարցեր են քննարկվել։

-Տարօրինակ է՝ ինչու եք այսօր սկսել քննադատել Վարդան Օսկանյանին։

-Այն ժամանակ էլ ենք քննադատել։

-Այդ դեպքում ինչո՞ւ չեք պահանջել հրաժարականն այնպես, ինչպես այսօր ՀՅ Դաշնակցությունն է պահանջում Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։

-Բայց դրա համար այլ հիմքեր էլ պետք է լինեն, որ շարունակվի։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը