Քաղաքական

02.03.2019 11:13


Մոսկվայում կայանալու է «Լազարյան ակումբ»-ի 2-րդ համաժողովը

Մոսկվայում կայանալու է «Լազարյան ակումբ»-ի 2-րդ համաժողովը

ՌԴ մայրաքաղաքում՝ Մոսկվայում, մարտի 5-6-ը կայանալու է «Լազարյան ակումբ»-ի 2-րդ համաժողովը:

Համաժողովն անց է կացվելու «Էկոնոմիկա, ներդրում, ինտեգրացիա. Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական կապերի զարգացման հեռանկարները» թեմայով:

Համաժողովի շրջանակներում նաև տեղի կունենա միջազգային գիտական-գործնական սեմինար «Ռուսաստանը և Հայաստանը. Տնտեսական փոխգործակցությունը նոր աշխարհաքաղաքական իրողություններում» խորագրով:

Ակումբի անդամները կներկայացնեն Ռուսաստանի ու Հայաստանի համագործակցության տարբեր ոլորտների վերաբերյալ իրենց առաջարկները և նախագծերը, «Ազատ հարթակ»-ի շրջանակում էլ խոսքի իրավունք կտրվի բոլոր ցանկացողներին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը