Քաղաքական

02.03.2019 12:49


«Փաշինյան-Ալիև հանդիպում Բրյուսել այցի ծրագրով նախատեսված չէ»․ խոսնակ

«Փաշինյան-Ալիև հանդիպում Բրյուսել այցի ծրագրով նախատեսված չէ»․ խոսնակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 4-ին Բրյուսել պաշտոնական այցի շրջանակում ծրագրով հանդիպում նախատեսված չէ Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւի հետ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Այս պահին դեռ որոշում չկա Փաշինյան- Ալիեւ հանդիպման տեղի եւ օրվա մասին։ Առաջիկայում Բրյուսել այցի ժամանակ ծրագրով նման հանդիպում նախատեսված չէ»,-ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն ընդունել են առաջիկայում հանդիպելու առաջարկը:

Այս խորագրի վերջին նյութերը