Քաղաքական

04.03.2019 08:43


«Ռեստարտ»-ի անդամները հարձակվել են Նարեկ Մալյանի վրա և փորձել են առևանգել (տեսանյութ)

«Ռեստարտ»-ի անդամները հարձակվել են Նարեկ Մալյանի վրա և փորձել են առևանգել (տեսանյութ)

Այս գիշեր «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հասարակական գործիչ Նարեկ Մալյանի տան մոտ հարձակվել են նրա վրա: Այս մասին վերջինը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ խուլիգանական հարձակում է կատարվել իր նկատմամբ 8-10 հոգու կողմից, որոնցից 4-ը պրոֆեսիոնալ տեսախցիկով նկարահանել են ամենը։

Նաև ասել է, որ հարձակումը կազմակերպված է եղել ամենայն մանրամասնությամբ, ինչպես նաև առևանգման փորձ է կատարվել։

«Հետևից հարձակվելուց հետո ինձ գետնին տապալեցին և քաշքշելով 5-6 հոգով բռնել էին ձեռքերս և փորձում էին ինձ ինչ որ տեղ տանել, բայց դա այնքան երկար տևեց, որ միջամտեցին պարեկային ոստիկանները և ինձ ազատեցին ապուշներից։
Այս ամենը տեղի է ունեցել ԱԱԾ քաղաքային վարչության դիմաց։
Ոստիկանությունը թվարկածս հանցակազմը թողած, ինձ համոզում էր՝ ծեծի մասին հաղորդում ներկայացնել, ինչը չարեցի այն պարզ պատճառով, որ ծեծ չի եղել։

Հիշեցնեմ վաղը՝ մարտի 4-ին ժամը 13։00-ին կլինեմ ԵՊՀ դիմաց»,-գրել է Մալյանը։

Ընդգծել է, որ խումբը գլխավորել է «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։

Տեսանյութը՝ 18+

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը