Աշխարհ

05.03.2019 15:09


«Եվրասիական ինտեգրման գործընթացը հետ է շրջվում». Լուկաշենկո

«Եվրասիական ինտեգրման գործընթացը հետ է շրջվում». Լուկաշենկո

Եվրասիական ինտեգրման բնագավառում նկատվող հետընթացի մասին Է խոսել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 5-ին ինտեգրացիոն կառույցների մասնակցության եւ Եվրոպայի կազմակերպությունների հետ համագործակցության հարցերին նվիրված խորհրդակցությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հետընթացն, ըստ նրա, տեղի Է ունենում Միութենական պետության օրակարգից բազմաթիվ տնտեսական հարցեր ԵԱՏՄ-ի հարթակ փոխանցելու ֆոնին:

«Դժբախտաբար, եվրասիական ինտեգրման գործընթացը հետ Է շրջվում, եթե արդեն չի շրջվել: Ինձ զեկուցում են տնտեսավարման մեր սուբյեկտների համար արգելքների, խոչընդոտների եւ սահմանափակումների մասին: Իսկ դրանց վերացման կոնկրետ աշխատանքի բացակայությունը սքողվում Է ինչ-որ թվային օրակարգով»,- մեջբերում Է անում Լուկաշենկոյի խոսքից ԲելՏԱ գործակալությունը:

Նախագահը հիշեցրել Է, որ եվրասիական ինտեգրման հիմնական նպատակներից մեկը եղել Է ընդհանուր շուկայի եւ հավասար պայմանների ստեղծումը: Այդ նպատակը մնում Է չլուծված: Պետության ղեկավարի կարծիքով՝ ծագած սուր հարցերը, որոնք վերաբերում են գոյություն ունեցող արգելքներին եւ սահմանափակումներին, կարող Էին վերացվել փաթեթային որոշմամբ: Ըստ որում, Լուկաշենկոն համաձայնել Է, որ ԱՊՀ-ի տարածաշրջանը հանգուցային շուկա Է մնում Բելառուսի համար:

Այս խորագրի վերջին նյութերը