Քաղաքական

06.03.2019 16:09


Հանը շփոթել է Բախտաձեին ու Փաշինյանին. գրառումը մի քանի րոպե անց ջնջել են (լուսանկար)

Հանը շփոթել է Բախտաձեին ու Փաշինյանին. գրառումը մի քանի րոպե անց ջնջել են (լուսանկար)

Եվրահանձնակատար Յոհաննես Հանը Twitter–ի իր պաշտոնական էջում գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի մասին։

«Հաճույքով Բրյուսելում կրկին ողջունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ձեռնտու է երկուսիս համար։ Աշխատում ենք կիրարկման ուղղությամբ»,–Twitter–ում գրել է Հանը։

Ամեն ինչ լավ կլիներ, եթե Հանն իր գրառման մեջ չշփոթեր վարչապետ Նիկոլ Փաշինյանին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ։

53308940_10156283843188014_4784788542079369216_n

Գրառումը սոցիալական ցանցում մնացել է մի քանի րոպե, ավելի ուշ հեռացվել է։ Սակայն օգտատերերը հասցրել են սքրին անել գրառումը։ Համապատասխան սքրինը Facebook–ի իր էջում հրապարակել է վրացի քաղաքագետ Գիա Աբաշիձեն։

Ավելի ուշ հրապարակվել է գրառման փոխված և ճիշտ տարբերակը։

Untitled

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 4-5–ն աշխատանքային այցով մեկնել էր Բրյուսել և բանակցություններ վարել Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդի նախագահներ Ժան Կլոդ Յունկերի և Դոնալդ Տուսկի, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ, ինչպես նաև ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում։

Նույն օրը Բրյուսելում է եղել նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։ Նա մասնակցել է ԵՄ–Վրաստան ասոցացման հարցերի խորհրդի նիստին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը