Լրահոս

07.03.2019 13:18


Այրել են Կենտրոնական ավտոկայանի տնօրենի ավտոմեքենան. «Հայավտոկայարան» ՓԲԸ գործադիր տնօրեն (տեսանյութ)

Այրել են Կենտրոնական ավտոկայանի տնօրենի ավտոմեքենան. «Հայավտոկայարան» ՓԲԸ գործադիր տնօրեն (տեսանյութ)

«Հայավտոկայարան» ՓԲԸ գործադիր տնօրեն Աշոտ Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այրել են Կենտրոնական ավտոկայանի տնօրեն Ռոման Համբարձումյանին պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան:

Տեսանյութին կից Աշոտ Մնացականյանը գրել է.

«Այս վիդեոն այն մասին է, որ մարտի 1-ի՝ լույս 2-ի գիշերը վառել են Կենտրոնական ավտոկայանի տնօրեն Ռոման Համբարձումյանին պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան:

Բոլոր նրանք, ովքեր կապ ունեն էս դեպքի հետ, ովքեր ուզում են վախեցնել մեզ կամ խոչընդոտել մեր աշխատանքը Հայավտոկայարան ՓԲԸ-ում, պաշտոնապես հայտարարում եմ՝ վենդետտա լինելու է, բայց իրավական»:

Այս խորագրի վերջին նյութերը