Քաղաքական

11.03.2019 14:48


Նիկոլ Փաշինյանն և նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, ժամանել են Արցախ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն և նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, ժամանել են Արցախ (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մարտի 11-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:

Նշենք, որ Արցախի Հանրապետությունում վաղը կկայանա Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցելու են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը