Աշխարհ

12.03.2019 10:51


Ռուս զույգը հասցրել է տեսանյութ հրապարակել եթովպական ինքնաթիռի կործանումից րոպեներ առաջ

Ռուս զույգը հասցրել է տեսանյութ հրապարակել եթովպական ինքնաթիռի կործանումից րոպեներ առաջ

Կործանված եթովպական ինքնաթիռում եղել են ՌԴ երեք քաղաքացիներ` պրոֆեսիոնալ պարաշյուտիստ Սերգեյ Վյալիկովը և մի երիտասարդ զույգ Տագանրոգից: Ալեքսդանդր Պոլյակովն ու Եկատերինա Պոլյակովան թռիչքից առաջ փոքրիկ տեսանյութ են նկարահանել և հասցրել են տեղադրել համացանցում:

«1.5 ժամ կսպասենք առաջին թռիչքից հետո, այնուհետ թռչում ենя Քենիա»,- գրել է Կատյան:

Կադրում տեսանելի է նաև «Ethiopian» գրությամբ ինքնաթիռը, որը րապեներ անց օդ էր բարձրանալու վերջին անգամ:

«Զույգը Աֆրիկա էր մեկնում հանգստանալու: Սա շատ երկար ծրագրված ուղևորություն է եղել: Կատյան ու Սաշան սիրում էին ճանապարհորդել և լուսանկարներ ու տեսանյութեր էին տեղադրում իրենց շրջագայություններից: Նրանք դպրոցում և բուհում սովորել են միասին, հետո միասին աշխատել են: Նրանք միշտ միասին էին, ճակատագրի բերումով նաև միասին հեռացան կյանքից»,- նշված է նրանց մասին ակնարկում:

Աղբյուրը՝ shantnews.am

Այս խորագրի վերջին նյութերը