Քաղաքական

13.03.2019 12:15


ԲՀԿ-ական պատգամավորներն ԱԺ էին եկել Արցախի դրոշներով (տեսանյութ)

ԲՀԿ-ական պատգամավորներն ԱԺ էին եկել Արցախի դրոշներով (տեսանյութ)

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր խորհրդարան էին եկել Արցախի դրոշներով։ Լրագրողների հարցին՝ արդյոք այս քայլով ԲՀԿ-ական պատգամավորները ակցիա՞ են իրականացնում, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասաց․

«Այսօր Արցախի հետ կապված լուրջ խնդիր կա, մենք պետք է այդ հարցը ազգովի բարձրացնենք։ Իշխանությունն ու ընդդիմությունը պետք է կարողանան միասնական որոշում կայացնեն․ դա մեր ընդհանուր խնդիրն է։ Պետք է կարողանանք հայ ժողովրդի, արցախցու թափած արյունը և նրանց ունեցած նպատակն իրականություն դարձնենք։ Այսօր որևիցե մեկը չի կարող մի ստորագրությամբ, մի համաձայնությամբ դա կարգավորի»։


Աղբյուրը՝ Factor.am

***

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը միակողմանի հայտարարություն էր, որը չէր բավարարում մեր ժողովրդի հիմնական սպասելիքները։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Ալիեւն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, բայց մեր մասով անհասականալի էր, լիարժեք պատասխանը չկա, լիարժեք շեշտադրումը չկար։ 29 տարի է՝ հայ ժողովուրդը, արցախցին այդ խնդիրը լուծել է՝ միջազգային բոլոր նորմերը պահելով, եւ դե ֆակտո անկախ պետություն է։ Այսօր ինչպես Արցախն է, նույնն էլ Ադրբեջանն է, նույն իրավունքներն են»,–շեշտեց նա։

ԲՀԿ առաջնորդը վստահ է՝ դե յուրե Արցախի անկախության հարցը պետք է շեշտվի, նոր կարելի է նստել բանակցությունների. «Ոչ թե տարածքները պետք է հանձնվեն, ինչի հիման վրա պետք է հանձնեն»։

Ծառուկանը շեշտեց՝ ողջունելի է, որ երեկ տեղի ունեցավ Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ, սակայն, նրա համոզմամբ՝ այն, ինչ հանրությունը սպասում էր, դրա պատասխանը լիարժեք չտրվեց։ «Կարող ա մոտ օրերս ասեն, բայց դա կիսատ էր, բավարար չէր»։

Նա ընդգծեց նաեւ՝ Արցախի հարցում մեզ համար ցանկալաի լուծումը Հայաստան, Արցախ, Սփյուռք միասնականության մեջ է. «Եթե Ադրբեջանը 20 տարի ձայն չէր հանում, նստած լռում էր, զինվելով ամեն ինչ կարգավորելով, այսօր բարձրաձայնում է եւ ոչ մի խաղաղ բանակցության մասին նա չի խոսում, միշտ ահաբեկելով զենքով, դրա համար մեր պետության եւ Արցախի ապագայի հետ կապված խնդրում կապ չունի ընդդիմություն թե իշխանություն, ազգովի՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք պետք է միասնական լինեն, համախմբվեն եւ ինչ ունենք՝ կարճ ժամնակում պետք է կրկնապատկենք, եռապատկենք, ուժեղի հետ են հաշվի նստում, միակ լուծումը միասնությունն է»։

Աղբյուրը՝ News.am



Այս խորագրի վերջին նյութերը