Աշխարհ

18.03.2019 15:07


Իրանի նախագահն առաջարկել է դատի տալ ԱՄՆ իշխանություններին պատժամիջոցների պատճառով

Իրանի նախագահն առաջարկել է դատի տալ ԱՄՆ իշխանություններին պատժամիջոցների պատճառով

Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկուշաբթի հնարավոր է համարել միջազգային դատական ատյաններում ԱՄՆ իշխանություններին պատժամիջոցների քաղաքականության պատճառով դատի տալը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ISNA-ին։

«ԱՄՆ-ը մեզ վրա ամենակոշտ պատժամիջոցներն է դրել։ Դա ազդել է ազգային արժույթի արժեքի վրա, մեծացել է գնաճը, բայց մենք գլուխ հանեցինք։ ԱՄՆ-ը գնում է սխալ ճանապարհով, եւ մենք պետք է պայքարենք։ (Իրանի) դատական իշխանությունները պետք է հայց ներկայացնեն ԱՄՆ-ի, նրա պաշտոնյաների եւ այդ պատժամիջոցների հեղինակների դեմ՝ մարդկության դեմ հանցագործության մեղադրանքով»,- նշել է Ռոհանին։ Նա ավելացրել է, որ «չի հաջողվի ծնկի բերել Իրանին»։

Իրանի ղեկավարները վերջին ամիսներին քանիցս մեղադրել են ամերիկյան կողմին միջուկային գործարքից դուրս գալու եւ Թեհրանի հանդեպ ճնշման սաստկացման ապօրինի գործողություններում։ 2018 թվականի դեկտեմբերին Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ ԱՄՆ-ը չի կարող հասնել իր նպատակներին՝ չնայած երկրում կենսամակարդակի վրա ամերիկյան պատժամիջոցների բացասական ազդեցությանը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը