Քաղաքական

19.03.2019 10:47


Մանվել Գրիգորյանի պաշտպանները ՄԻԵԴ են դիմել

Մանվել Գրիգորյանի պաշտպանները ՄԻԵԴ են դիմել

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանները հիվանդությունների մասով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին NEWS.am–ին ասաց Գրիգորյանի պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը։

«Մենք ՄԻԵԴ ենք դիմել, որովհետեւ խոշտանգում է տեղի ունենում, երբ նման հիվանդություններ ունեցող անձը գտնվում է կալանքի տակ։ ՄԻԵԴ–ն արագ արձագանքեց, գտավ, որ դիմումը համապատասխանում է դատարանի չափորոշիչներին եւ մեզնից պահանջել է ապացույցներ, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է կալանքի տակ եւ ունի մեր մատնանշած ծանր հիվանդությունները։ Քիչ առաջ մենք այդ փաստաթղթերն ուղարկել ենք»,– ասաց պաշտպանը։

Լեւոն Բաղդասարյանը հիշեցրեց, որ իրենք բազմիցս են բարձրաձայնել Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին, սակայն, ներպետական ատյաններում իրենց ահազանգերին ընթացք չտրվեց, հենց սա է պատճառը, որ ՄԻԵԴ են դիմել։

Նշենք, որ այս գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը մարտի 15–ին երկարացվել է եւս 2 ամսով։

Այս խորագրի վերջին նյութերը