Քաղաքական

21.03.2019 12:03


Տիգրան Ավինյանն ու Նիկոլ Փաշինյանը բանավիճել են Կառավարության նիստում (տեսանյութ)

Տիգրան Ավինյանն ու Նիկոլ Փաշինյանը բանավիճել են Կառավարության նիստում (տեսանյութ)

Կառավարության նիստի օրակարգային հարցերը քննարկելուց առաջ վարչապետ Փաշինյանը գործադիրի անդամներին տեղեկացրեց, որ ստացել է նամակ, ըստ որի՝ Հայաստանում «Արմատ» լաբորատորիաների աշխատակիցները երեք ամիս է՝ արդեն աշխատավարձ չեն ստացել, և հետաքրքրվեց ստեղծված իրավիճակի պատճառները որոնք են։ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է եղել լաբորատորիաների ֆինասնավորման կարգի փոփոխությամբ և նշեց, որ արդեն նախագիծը պատրաստ է, ու այն կքննարկվի Կառավարությունում։

Խնդրի վերաբերյալ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ առաջարկում է նախագիծը քննարկել Կառավարության այսօրվա նիստում։ Ավինյանի այս առաջարկին հակադարձեց վարչապետ Փաշինյանը․ «Որպեսզի մի հատ էլ չքննարկված որոշում կայացնենք, որ պարզվի, որ դրա մեջ կար մի կետ, որը մի այլ տեղ այլ խնդիր է ստեղծում։ Ո՛չ, երեք ամիս ժամանակ է անցել, պետք էր ժամանակին քննարկել, ընթացք տալ։ Ամեն ինչ վերջին րոպեին անելու սովորությունից էլ պետք է հրաժարվել։ Ոչ թե վարչապետը նամակ ստանա, գա ասի՝ էս ի՞նչ ա եղել, սեղանի ոտի տակից հանեք նախագիծը, ասեք՝ դնենք նիստում քննարկենք»։

Տիգրան Ավինյանը շարունակեց պնդել, որ այդ որոշման նախագիծը կարող է նիստում քննարկվել, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը պնդեց․ «Ո՛չ, համաձայն չեմ, քննարկեք նորմալ ժամանակներում։ Ուրիշ գերատեսչության հետ կապված ես էսպիսի գործեր էլ չունենամ ընդհանրապես. քննարկեք նորմալ ժամանակում, ժամանակին արեք բոլոր գործերը, ոչ թե վերջին պահին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ factor.am

Այս խորագրի վերջին նյութերը