Աշխարհ

27.03.2019 19:10


Սոցցանցերում Էրդողանին վիրավորելու մեղադրանքով նոր ձերբակալություն և հետաքննություն Թուրքիայում

Սոցցանցերում Էրդողանին վիրավորելու մեղադրանքով նոր ձերբակալություն և հետաքննություն Թուրքիայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով հերթական ձերբակալությունն է տեղի ունեցել։

Էդիրների Էնեզ շրջանի Չաթալթեփե թաղամասում բնակվող 26-մյա մի քաղաքացի մեղադրվել է սոցցանցերում Էրդողանի հասցեին վիրավորական գրառում կատարելու մեջ։

Նա ժանդարմերիայի կողմից ձերբակալվել է սեփական տանը։ Քաղաքացուն պատկանող հեռախոսն ու համակարգիչը առգրավվել են ուսումնասիրության նպատակով։

Դեպքի առթիվ սկսված հետաքննությունը շարունակվում է։

Այս խորագրի վերջին նյութերը