Աշխարհ

29.03.2019 10:59


Դաքայում հրդեհից զոհվածների թիվը հասել Է 25-ի

Դաքայում հրդեհից զոհվածների թիվը հասել Է 25-ի

Դաքայի օֆիսային շենքում մարտի 28-ին բռնկած հրդեհից զոհվածների թիվը հասել Է 25-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 29-ին հայտնել Է NDTV հեռուստաալիքը:

Ավելի վաղ հրդեհաշիջման ընթացքում հայտնաբերել Էին 19 զոհվածների, եւս վեց մարդ մահացել Է հիվանդանոցում:

19-հարկանի շենքը, որտեղ գտնվում Էին հագուստ արտահանողների եւ ինտերնետ-պրովայդերների գրասենյակները, բռնկել Էր հինգշաբթի օրը` ժամը մոտավապես 13:00-ին (Երեւանի ժամանակով 11:00-ին): Շենքում հրդեհաշիջման համակարգերի բացակայության պատճառով կրակի դեմ պայքարելու համար հրշեջներին պահանջվել Է չորս ժամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը