Լրահոս

30.03.2019 10:46


Գյումրիում մայրը որդուն գտել է գոտին պարանոցին սեղմած՝ մահացած

Գյումրիում մայրը որդուն գտել է գոտին պարանոցին սեղմած՝ մահացած

Գյումրիում ողբերգական դեպք է արձանագրվել: Հինգերորդ դասարանցի որդուն մայրը գտել է մահացած:

Նախնական վարկածով՝ ինքնասպան եղած 10-ամյա տղան ապրում էր մոր հետ, որն աշխատում է Գյումրու հիվանդանոցում՝ որպես բուժքույր։

Մարտի 29-ին, ժամը 16:30-ի սահմաններում մայրը մտել է տնակ և տեսել որդու դին՝ պարանոցը գոտիով փաթաթված։ Երեխայի մարմնին բռնության հետքեր չեն եղել։

Նա տուն գալուց առաջ զանգել էր աշխատավայրում գտնվող մորն ու ասել, որ շախմատի մրցաշարում հաղթել է։ Ինքնասպան եղած երեխան սովորում էր Գյումրու թիվ 24 դպրոցի 5-րդ դասարանում, ծնվել էր 2008 թվականին:

Շտապ բուժօգնության աշխատակիցները արձանագրել են, որ երեխան մահացած է եղել մինչև շտապօգնության հասնելը, սակայն այն որ երեխան կախված է եղել՝ Գյումրու Շտապ օգնության կայանի ղեկավարը Sputnik Արմենիային չհաստատեց:

Փոխարենը այդ փաստը հաստատեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Նա տեղեկացրեց, որ գործի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցել): Կատարվում է նախաքննություն: «Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ՝ օպերատիվ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ»,-ասաց Գաբրիելյանը:

Այս խորագրի վերջին նյութերը