Լրահոս

30.03.2019 12:48


Քուչակ գյուղի մոտակայքում «ԳԱԶել» է կողաշրջվել. կա տուժած

Քուչակ գյուղի մոտակայքում «ԳԱԶել» է կողաշրջվել. կա տուժած

Մարտի 30-ին՝ ժամը 10:33-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարհին՝ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Երևան հատվածի 10-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի (վարորդ՝ Մ.Վ., ծնված 1962 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Ուղևորը՝ Ն.Ա.-ն (ծնված 1979 թ.), տեղափոխվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը