Լրահոս

30.03.2019 14:00


Կրտսեր սերժանտներին սպանելու փորձի համար մեղադրանք է առաջադրվել շարքային զինծառայողի

Կրտսեր սերժանտներին սպանելու փորձի համար մեղադրանք է առաջադրվել շարքային զինծառայողի

Երրորդ կայազորային քննչական բաժինը մեղադրանք է առաջադրել շարքային մեկ այլ զինծառայողի՝ երկու զինծառայողների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ 019թ. մարտի 26-ին` ժամը 18:30-ի սահմաններում N զորամասի նախկին զինավանի տարածքում, պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Արա Գեորգիի Առաքելյանը ստացել էր մահացու հրազենային վնասվածք, իսկ մեկ այլ կրտսեր սերժանտ՝ վիրավորվել էր ձախ դաստակի շրջան։

Պարզվել է, որ կրտսեր սերժանտների ուղղությամբ կրակոցներ է արձակել նույն զորամասի մեկ այլ զինծառայող, շարքային Ա.Գ-ն, ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Այս խորագրի վերջին նյութերը