Լրահոս

30.03.2019 14:47


Գյումրիի տնակներից մեկում 10-ամյա տղա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Գյումրիի տնակներից մեկում 10-ամյա տղա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 10-ամյա տղա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2019 թվականի մարտի 29-ին`ժամը 17:30-ին, «Գյումրու շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի տնակներից մեկում հանկարծամահ է եղել տղա երեխա՝ ծնված 01.05.2008 թվականին:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը:

Նախնական տվյալներով՝ անչափահասն ինքնասպանություն է գործել՝ իրենց տնակում գոտիով բազկաթոռի հետնամասում տեղադրված աթոռակից կախվելու միջոցով:

Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի պահին երեխայի հագին եղած հագուստները:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու բավարար հիմք և առիթ՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը