Քաղաքական

04.04.2019 15:05


«Մոսկվան կօգնի Ադրբեջանին և Հայաստանին՝ իրականացնելու Վիեննայի հանդիպման արդյունքները»

«Մոսկվան կօգնի Ադրբեջանին և Հայաստանին՝ իրականացնելու Վիեննայի հանդիպման արդյունքները»

Մոսկվան Բաքվին ու Երեւանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ կայացած հանդիպման արդյունքների իրականացման գործում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել Է ONA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, որի տեքստը զետեղված Է ռուսական դիվանագիտական գերատեսչության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում ղարաբաղյան կարգավորման հարցում կողմերին օժանդակելը դասված Է կարեւորագույն արտաքին քաղաքական գերակայությունների թվին: Այդ հանգամանքը առանձնակի կարեւորություն Է տալիս իրականացվող միջնորդական գործունեությանը, որոշում մեծ ուշադրությունը դրա արդյունքների նկատմամբ,- նշել Է դիվանագետը:- Սերտ փոխգործակցությամբ ենք աշխատում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) մյուս համանախագահ պետությունների հետ»:

Այս համատեքստում արծարծելով Երեւանում քաղաքական ղեկավարության փոխվելու վերաբերյալ հարցին՝ Զախարովան ընդգծել Է, որ դա «Հայաստանի ներքին գործն Է»:

«Ղարաբաղյան կարգավորման խնդիրների շուրջ բանակցային գործընթացը շարունակվում Է: Կողմերը մտադրություն են դրսեւորում շարունակելու խաղաղ կարգավորման հասնելուն միտված աշխատանքը»,- հավելել Է Զախարովան:

Նրա խոսքով՝ այդ տրամադրվածությունն արձանագրվեց նաեւ անցյալ շաբաթ Վիեննայում Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպման արդյունքների վերաբերյալ արված հայտարարության մեջ:

«Ողջունում ենք բանակցություններում գերակշռող կառուցողական մոտեցումը: Կողմերին անհրաժեշտ օժանդակություն ենք ցուցաբերելու, որպեզի իրագործենք այն գաղափարները, որոնց շուրջ ըմբռնում ձեռք բերվեց Ավստրիայի մայրաքաղաքում»,- հավաստիացրել Է դիվանագետը:

«Սակայն, ինչպես քանիցս ընդգծել են համանախագահ երկրների նախագահները, հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունն ընկած Է դրանում ներքաշված կողմերի վրա: Դրա համար հիմք կա: Գլխավորը քաղաքական կամք դրսեւորելն Է»,- հավելել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Այս խորագրի վերջին նյութերը