Քաղաքական

05.04.2019 20:48


Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը երկարացնելու բողոքի քննությունը կշարունակվի ապրիլի 9-ին (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը երկարացնելու բողոքի քննությունը կշարունակվի ապրիլի 9-ին (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշումը բողոքարկելու վերաբերյալ հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 9-ին՝ ժամը 14:30-ին:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:

Միաժամանակ դատարանը մերժել էր պաշտպանական խմբի կողմից գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը:

Դատարանը հիշյալ որոշմամբ արձանագրել էր նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է:
Վերաքննիչ դատարանում բողոքի քննությունը սկսվել է ապրիլի 4-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը