Լրահոս

11.01.2011 15:51


Ադրբեջանցի զինծառայողները հարձակվել են ՊՆ բենզալցակայանի վրա

Ինչպես հաղորդում է ադրբեջանական AZE.az կայքը՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը բենզալցակայանի վրա հարձակման մասին հաղորդագրություն է տարածել։

Հունվարի 10-ին՝ մոտ ժամը 03:00-ին, զինվորական մասերից մեկի կրտսեր սերժանտ Ասկերով Սահիբ Ասկեր օղլուն, զինվորներ Մեհդիև Սենան Ռզա օղլուն և Ագաև Ուլդուզ Աբիլագա օղլուն զինված հարձակում են գործել Ադրբեջանի Աղստաֆինյան շրջանի Գիրիլի գյուղի տարածքում գտնվող բենզալցակայանի վրա։

Հարձակվողները կրակել էին բենզալցակայանի օպերատոր Մամեդ Մամեդովի վրա։ Տուժածը տեղում մահացել է։

Փաստի առթիվ շրջանի դատախազությունում քրեական գործ է հարուցվել 120.1 հոդվածի հիման վրա, այն է՝ մտածված սպանություն։

Հետաքննությունը շարունակվում է։

Այս խորագրի վերջին նյութերը