Քաղաքական

08.04.2019 14:45


Տրանսգենդերի ելույթի դեմ ԱԺ-ի բակում բողոքող ցուցարարները փակել էին Բաղրամյան պողոտան (տեսանյութ)

Տրանսգենդերի ելույթի դեմ ԱԺ-ի բակում բողոքող ցուցարարները փակել էին Բաղրամյան պողոտան (տեսանյութ)

Ազգային ժողովի բակում բողոքի ակցիա է. մասնակիցները ավելի քան երկու ժամ է՝ բողոքում են խորհրդարանում տրանսգենդերի ելույթի դեմ: Հավաքվածները առաջարկում են, որ եկեղեցականի օրհնությամբ ԱԺ նիստերի դահլիճում խնկարկման արարողություն կատարվի, որպեսզի «դահլիճը մաքրվի» տրանսգենդերի ներկայությունից հետո։

Նշենք, որ մարդու իրավունքներին նվիրված լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ տրանսգենդեր, որից հետո լսումները վարող Նաիրա Զոհրաբյանը հունից դուրս եկավ ու դուրս հրավիրեց նրան:

Աղբյուրը՝ news.am

***

Տրանսգենդերի ելույթի դեմ ԱԺ-ի բակում բողոքող ցուցարարները փակեցին Բաղրամյան պողոտան: Փակողների թվում է նաև քահանա։

Մինչ այդ հոգևորականը ցանկանում էր մտնել ԱԺ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։

***

Ոստիկանների հորդորներից հետո փողոցը բացվեց։

Այս խորագրի վերջին նյութերը