Քաղաքական

17.04.2019 15:29


Գագիկ Ծառուկյանը գնացել է «Արարատցեմենտի» բողոքող աշխատակիցների հետ հանդիպման (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը գնացել է «Արարատցեմենտի» բողոքող աշխատակիցների հետ հանդիպման (տեսանյութ)

«Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցներն այսօր ևս շարունակել են բողոքի ակցիան՝ պահանջելով հանդիպում գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի հետ։ Աշխատակիցները փակել են դեպի գործարան տանող ճանապարհը։

Գ. Ծառուկյանն այսօր գնացել է բողոքի գործողության մասնակիցների հետ հանդիպման։

Հիշեցնենք՝ ուրբաթ երեկոյան «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն 1000-ից ավելի աշխատակիցներին հայտնել էր, որ աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու: Աշխատակիցները հրաժարվել են վերցնել ծանուցագրերը, արտադրամասի պետերի մի մասն էլ հրաժարվել է դրանք բաժանել աշխատակիցներին:

Գործարանի աշխատակիցները ցեմենտարտադրության ոլորտում տեղի ունեցած զարգացումների հնարավոր պատճառ են համարում ՀՀ կառավարության` ներկրվող ցեմենտի մաքսատուրքն ավելացնելու որոշումը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը