Լրահոս

17.04.2019 15:45


Նոր մասնաճյուղ, նոր առաջարկ. «Ամերիաբանկն» իր դռներն է բացել աբովյանցիների առաջ

Նոր մասնաճյուղ, նոր առաջարկ. «Ամերիաբանկն» իր դռներն է բացել աբովյանցիների առաջ

Շարունակելով ընդլայնել իր մարզային մասնաճյուղերի շարքը՝ «Ամերիաբանկ»-ը ապրիլի 17-ին իր դռները բացեց ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի հաճախորդների առջև:

Մասնաճյուղը գտնվում է Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակ, 7/2 հասցեում:

_H2A6976 copy

Ամերիաբանկի տարածքային ստորաբաժանումների կառավարման վարչության ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նոր մասնաճյուղի կապակցությամբ իրենք հատուկ սակագներով նոր առաջարկ են ներկայացնում իրենց հաճախորդերին: Արտոնյալ պայմաններից կօգտվեն այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր հաշիվներ կբացեն «Ամերիաբանկի» «Աբովյան» մասնաճյուղում մինչև 2019 թվականի հուլիսի 31-ը ներառյալ:

_H2A7046 copy MXO_1458

MXO_1395

«Նոր իրավաբանական անձանց համար հաշիվ բացելու դեպքում տրամադրվելու են ինտերնետ բանկինգ, մոբայլ բանկինգ համակարգերը՝ մեկ տարի անվճար սպասարկմամբ: Կլինեն նաև Business քարտեր՝ կրկին մեկ տարվա անվճար սպասարկմամբ, ինչպես նաև ընկերության երկու ղեկավարներին տրամադրվելու է մեկական դեբետային և կրեդիտային քարտեր՝ բացառությամբ Platinum կամ Infinite տեսակի քարտերի»,- նշեց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ նոր ֆիզիկական անձանց համար հաշիվ բացելու դեպքում կտրամադրվեն անվճար ինտերնետ բանկինգ և մոբայլ բանկինգ, ինչպես նաև հեռախոսային բանկինգ ծառայություններ: Ֆիզիկական անձանց տրամադրվելու են բոլոր տեսակի քարտերից՝ բացառությամբ Platinum կամ Infinite տեսակների՝ առաջին տարին անվճար սպասարկմամբ:

_H2A6973 copy

«Ամերիաբանկի» մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը, անդրադառնալով արտոնյալ պայմաններին, ասաց, որ այդ ամենն արվում է հաճախորդների ներգրավելու համար:

«Այս մասնաճյուղում առայժմ աշխատում է մոտ 15 հոգի, սակայն ժամանակի ընթացքում, բիզնես ծավալների ընդլայնմանը զուգահեռ, նրանց քանակը կավելանա մինչև 25 հոգի: Մեր կոնտակտային կենտրոնն ապրիլի 16-ից անցել է 24/7 գրաֆիկի, այսինքն, տարածքային ընդլայնման քաղաքականությունից բացի, նաև փորձում ենք ժամային առումով բարելավել մեր սպասարկման որակը»,- ասաց Բարսեղյանը:

«Ամերիաբանկի» մանրածախ գործառնությունների գծով տնօրենը նաև ընդգծեց, որ 2019 թվականին բացվելու է ևս մեկ մասնաճյուղ Էջմիածին քաղաքում:

MXO_1348

Բանկի «Աբովյան» մասնաճյուղի բացմանը ներկա էին նաև ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը:

Բանկը թվով 19-րդն է ամբողջ Հայաստանում և 7-րդը՝ մարզային ցանցում: Այն աշխատելու է շաբաթական 5 օր՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը 09:30-17:00-ն:

MXO_1427 MXO_1492

«Աբովյան» մասնաճյուղի տարածքում տեղադրված են կանխիկի մուտքագրման բանկոմատ և վճարային տերմինալ: Մասնաճյուղն իր տեխնիկական բարձր հագեցվածության, պրոֆեսիոնալ աշխատակազմի շնորհիվ կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար բոլոր բարենպաստ պայմանները:

Այս խորագրի վերջին նյութերը