Լրահոս

09.12.2010 17:32


Հաջորդ տարի ԱՄՆ-ը մտադիր է կրկնապատկել իր ջանքերը ԼՂ հիմնահարցի լուծման համար

Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ադամ Ստերլինգը հայտարարել է, որ 2011 թ-ին ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կկրկնապատկի իր ջանքերը ԼՂ հակամարտության լուծման հարցում։

Իր խոսքերով՝ Աստանայում առաջընթաց գրանցվեց. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահող 3 երկրները հակամարտող կողմերի հետ համատեղ ընդհանուր հայտարարություն արեցին, որում նշվում է հակամարտող կողմերի՝ ավելի մեծ ջանքերի գործադրման պատրաստակամության մասին։ Ղեկավարները նշեցին խաղաղ գործընթացի պարտավորության մասին՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի և Ակվիլայում ու Մուսկոկում նախագահներ Օբամայի, Մեդվեդեվի և Սարկոզիի հայտարարություններում նշված 6 սկզբունքների վրա»:

Այս խորագրի վերջին նյութերը