Քաղաքական

24.04.2019 12:35


Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Ծիծեռնակաբերդում

Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Ծիծեռնակաբերդում

Առավոտյան շուտ, երբ այցելեցինք Ծիծեռնակաբերդ, նկատեցինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել հուշահամալիրիում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Երկրորդ նախագահի գրասենյակից տեղեկացրեցին, որ Ռոբերտ Քոչարյանը ինչպես պաշտոնավարման տարիներին, այնպես էլ պաշտոնաթողությունից հետո ամեն տարի այս օրը անձամբ և ընտանիքի անդամների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ, իսկ երկրում չլինելու դեպքում իր անունից ծաղկեպսակ է դրվել անմեղ զոհերի հիշատակին։

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահը գտնվում է անազատության մեջ։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը