Լրահոս

24.04.2019 13:05


Արմավիրի մարզի դպրոցներից մեկում օձ է հայտնաբերվել

Արմավիրի մարզի դպրոցներից մեկում օձ է հայտնաբերվել

Ապրիլի 24-ին՝ ժամը 09:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Lենուղի գյուղի Ջիվանու անվան միջնակարգ դպրոցի չօգտագործվող սենյակներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել և անվտանգ տարածք են տեղափոխել օձին (տեսակը չի հաջողվել պարզել):

Այս խորագրի վերջին նյութերը