Աշխարհ

24.04.2019 13:32


Փայլանը Twitter-ում կիսվել է հայերի կյանք փրկած թուրք նահանգապետի լուսանկարով

Փայլանը Twitter-ում կիսվել է հայերի կյանք փրկած թուրք նահանգապետի լուսանկարով

Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրառում է կատարել՝ գրելով «Անիծում եմ ցեղասպանության ոճրագործներին»:

Փայլանը նաև կիսվել է 1915թ. օսմանյան իշխանությունների հրամաններին հակառակվելով Քյութահիայի հայերի տեղահանությունները կանխած Քյութահիայի նահանգապետ Ֆաիք Ալի Բեյի լուսանկարով՝ գրելով.

«Հարգանքով խոնարհվում եմ Ցեղասպանության որոշումը կյանքի գնով չիրագործող Քյութահիայի նահանգապետ Ֆաիք Ալի Օզանսոյի գլխավորությամբ բոլոր խիղճ ունեցող պետական գործիչների հիշատակի առաջ»:

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

D450w4qXsAEuJfd

Այս խորագրի վերջին նյութերը