Լրահոս

09.12.2010 18:04


«Վրացական» կուսակցությունը կհրատարակի «Միխայիլ Սահակաշվիլիի հանցագործությունների սև գիրքը»

Ընդդիմադիր «Վրացական» կուսակցությունը նախապատրաստում է «Միխայիլ Սահակաշվիլիի հանցագործությունների սև գրքի» հրատարակությունը։ Սրա մասին այսօր հայտնել է կուսակցության գլխավոր քարտուղար Կոկա Գունցաձեն։ Նա ամփոփել է դեկտեմբերի 3-7-ին Ժնևում կայացած՝ կուսակցության առաջնորդների և հիմնադիրների հանդիպումը։ Այդ հանդիպման ընթացքում ընդունված որոշումներից մեկը վերաբերում է «սև գրքի» հրատարակմանը։ Գունցաձեի խոսքերով՝ գրքում կներառվեն Սահակաշվիլիի՝ ինչպես հասարակությանը հայտնի, այնպես էլ շատ անհայտ հանցագործություններ։ Գիրքը մեծ տպաքանակ է ունենալու և նախատեսված է հասարակության լայն շրջանակների համար։

Բացատրելով նոր կուսակցության նպատակներն ու խնդիրները՝ Գունցաձեն հայտնել է, թե դրանք հետապնդում են երկու նպատակ՝ իշխանության արագ և անցավ փոփոխություն և ժամանակակից պետության ամուր հիմքերի ստեղծում։

Այս խորագրի վերջին նյութերը