Աշխարհ

24.04.2019 14:37


Ցեղասպանության մասին Ջեմալ փաշայի թոռան գրառումը վրդովեցրել է թուրք ազգայնականներին

Ցեղասպանության մասին Ջեմալ փաշայի թոռան գրառումը վրդովեցրել է թուրք ազգայնականներին

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, Հայոց ցեղասպանության և Հրանտ Դինքի մասին գրառում է արել Twitter-ում, որը դարձել է բուռն քննարկման առարկա:

Գրառումն արվել է ապրիլի 23-ին։ Ի դեպ, Ջեմալ փաշայի թոռը թուրք այն հրապարակախոսներից է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

«Սիրելի՛ Հրանտ, գիտեմ, որ դու շատ հեռու ես, սակայն ես նորից կիսում եմ ապրիլի 24-ի ցավը»,- գրել է Հասան Ջեմալը։

Հասան Ջեմալի վերոնշյալ գրառումը դժգոհությունների պատճառ է դարձել իր հետևորդների շրջանակներում, որոնց մեջ կան նաև ազգայնականներ:

Մասնավորապես, նրանցից մի քանիսը, փորձելով հակադարձել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք լրագրողին, առաջ են քաշել թուրքական անհիմն պնդումները, ըստ որոնց՝ ոչ թե թուրքերն են հայերին կոտորել, այլ հակառակը։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը