Աշխարհ

24.04.2019 15:15


Լարված իրավիճակ Թբիլիսիում․ Թուրքիայի դեսպանատան առջև տոնական միջոցառում՝ «Պահանջում և հատուցում» ակցիայի ֆոնին (տեսանյութ)

Լարված իրավիճակ Թբիլիսիում․ Թուրքիայի դեսպանատան առջև տոնական միջոցառում՝ «Պահանջում և հատուցում» ակցիայի ֆոնին (տեսանյութ)

aliq.ge-ն հայտնում է, որ Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև իրավիճակը լարված է։ Մի կողմից վիրահայերը ապրիլքսանչորսյան «Պահանջում և հատուցում» խորագրով բողոքի ցույց են անցկացնում, մյուս կողմից դեսպանատունը տոնական միջոցառմամբ նշում է երեխաների օրը: Հնչում են մանկական երգեր, Աթաթուրքի նկարներով ցուցահանդես է:

Վերոնշյալի պատճառով, դեսպանատան դիմացի տարածքը բաժանվել է երեք մասի՝ մի մասում տոնական միջոցառումն ու ցուցահանդեսն է, մեջտեղի մասում իրավապահներն են, իսկ մյուս կողմում հայ համայնքի ներկայացուցիչներն են, որոնց համար նույնիսկ բավական տեղ չկա:

Այս խորագրի վերջին նյութերը