Լրահոս

29.03.2010 13:57


Թուրքագետ. «...պարզվեց, որ Էրդողանն ամոթ չունի»

Թուրքագետ. «...պարզվեց, որ Էրդողանն ամոթ չունի»

Անդրադառնալով հայերին Թուրքիայից արտաքսելու մասին այդ երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարությանը, որը նա հերթական անգամ կրկնել է, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը «7օր»-ի հարցին ի պատասխան ասել է.

-Ես դա ամոթալի էի բնութագրել, բայց պարզվեց, որ Էրդողանն ամոթ չունի և կրկնում է այդ իր հայտարարությունները։ Խայտառակություն է սա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի երկրի ղեկավարը, որն իրավահաջորդն է Օսմանյան կայսրության, որն իրականացրել է ցեղասպանություն և որը չի ճանաչում, կեղծում է պատմական ճշմարտությունը, նման հայտարարություն է անում։ Ըստ էության, մեր հայրենակիցներին Թուրքիայում նրանք փորձում են օգտագրծել որպես պատանդ։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը