Քաղաքական

24.04.2019 20:54


Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ դերակատարության մասին

Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ դերակատարության մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ, որը Մոսկվա է ժամանել` մասնակցելու Միջազգային անվտանգության VIII մոսկովյան համաժողովին:

Բանակցություններում կողմերն ընդգծել են ԵԱՀԿ դերակատարության աճող կարևորությունը եվրաատլանտյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակում լարվածության վերացման գործում:

«Կայացել է մտքերի փոխանակում ԵԱՀԿ դերակատարության մասին նաև Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների կարգավորմանն աջակցելու գործում: Դիտարկվել է կազմակերպության ինստիտուտների ընթացիկ աշխատանքը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը