Քաղաքական

30.04.2019 12:55


Դավիթ Սանասարյանը զգուշացնում է իրավական դաշտը մաքրելու պայքար սկսելու մասին (տեսանյութ)

Դավիթ Սանասարյանը զգուշացնում է իրավական դաշտը մաքրելու պայքար սկսելու մասին (տեսանյութ)

ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարություններին՝ ասել է․ «Ես կոչ կանեմ ԱԱԾ տնօրենին այս թեմայով չխոսել, ու առհասարակ, մարդիկ, որոնք առնչություն չունեն այս գործի հետ՝ չպետք է այն մեկնաբանեն, հակառակ դեպքում այն կդիտարկվի որպես ճնշում՝ վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ»։

Սանասարյանը նաև ընդգծել է․ «Կա ինձ վստահողների մի մեծ բանակ, նրանք չեն հավատում, որ ես կարող եմ կապ ունենալ կոռուպցիոն դրսևորումների հետ, ու որոշ անձանց որոշ տեղեր մրմուռ է գալիս, բայց ես ներողամտությամբ եմ վերաբերվում։ Այս գործը չունի այլ ելք, քան մեղադրանքի կասեցումը, եթե այլ կերպ գնաց, ապա իրավական դաշտը մաքրելու պայքար է գնալու։ Սա չի նշանակում, որ եթե ինձ մեղադրանք են առաջադրել՝ ես կռիվ եմ տալու, այլ քաղաքացիներն էլ են տեսնում, որ խնդիր կա»։

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանն էլ նշել է, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելիս վարույթն իրականացնող մարմինը դրևսորել է շտապողականություն, մեղադրանքը հիմնազուրկ է և շինծու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը