Քաղաքական

01.05.2019 10:00


Համլետ Ղուշչյանի առևանգման գործով հարցաքննվել է Սամվել Ալեքսանյանը․ ՔԿ (տեսանյութ)

Համլետ Ղուշչյանի առևանգման գործով հարցաքննվել է Սամվել Ալեքսանյանը․ ՔԿ (տեսանյութ)

Հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանին առևանգելու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում երեքշաբթի երեկոյան Քննչական կոմիտեում հարցաքննվել է նախորդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անկուսակցական պատգամավոր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանը: Տեղեկությունը փոխանցել է Քննչական կոմիտեի լրատվական վարչության ղեկավար Նաիրա Հարությունյանը, ում խոսքով՝ Ալեքսանյանն ունի վկայի կարգավիճակ:

Ղուշչյանը նույնպես անցած շաբաթ հարցաքննվել է, իսկ նրա և Ալեքսանյանի միջև առերես հարցաքննություն, ըստ Հարությունյանի, դեռևս տեղի չի ունեցել:

Իրեն առևանգելու մասին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում պատմել էր Համլետ Ղուշչյանը, պնդելով, որ Ալեքսանյանը նաև իր ճակատին ատրճանակ է պահել: Քրեական գործը այս հայտարարության հիման վրա է հարուցվել:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը