Քաղաքական

08.05.2019 14:50


Փաշինյանը՝ Ծառուկյանի և օլիգարխիայի մասին

Փաշինյանը՝ Ծառուկյանի և օլիգարխիայի մասին

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՔՈ կուսակցության դիմումին, ըստ որի վերջիններս պնդում են, որ պետք է Գագիկ Ծառուկյանին զրկել պատգամավորական մանդատից, քանի որ Ծառուկյանը բիզնեսմեն է.

«Ես արդեն հայտարարել եմ, որ Հայաստանում օլիգարխներ չկան, և դրա պատճառով քննադատության եմ արժանացել, ես էլ ասում եմ՝ օլիգարխիա ի՞նչ է նշանակում, նշանակում է քչերի իշխանություն: Օլիգարխներն ունեն իշխանության և դրա որոշումների վրա ազդեցություն ունենալու լծակներ»:

Փաշինյանը նշեց, որ ինչ վերաբերում է Ծառուկյանի դիմումին, ապա ընթացակարգով տրվել է. «Կքննարկվի, որոշում կկայացվի, դա իրավական հարց է, և այդտեղ ես քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում»:

Աղբյուրը՝ armdaily.am

Այս խորագրի վերջին նյութերը