Աշխարհ

13.05.2019 21:14


Ցուցադրվել է «Գահերի խաղի» եզրափակիչ սերիայի թրեյլերը

Ցուցադրվել է «Գահերի խաղի» եզրափակիչ սերիայի թրեյլերը

HBO ընկերությունը թողարկել Է «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի վերջին սերիայի թրեյլերը: Տեսանյութը հրապարակված Է YouTube-ում սերիալի պաշտոնական օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ «Գահերի խաղը» սերիալում Դեյեներիս Թարգարիենի դերակատար Էմիլյա Քլարքը պատմել Է, որ սագայի եզրափակիչը կդառնա «իսկական խելահեղություն» եւ հանդիսատեսին խորհուրդ Է տվել գտնել «ամենամեծ հեռուստացույցը»:

«Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել Է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա: Վիպաշարի եւ սերիալի գործողությունը տեղի Է ունենում երկու մտացածին մայրցամաքներում, որտեղ մի շարք արիստոկրատական տոհմեր մրցակցում են Վեսթերոսի յոթ թագավորությունների նկատմամբ գերիշխանության համար այն դեպքում, երբ ողջ մարդկությանը ոչնչացում Է սպառնում անդրշիրիմյան ուժերի արշավանքի պատճառով:

Սերիալի վերջին եթերաշրջանն սկսվել Է 2019 թվականի ապրիլին: Սերիալի ստեղծողները, որն առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեկն Է դարձել պատմության մեջ, «Էմմի» 38 հեղինակավոր մրցանակ են ստացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը