Աշխարհ

14.05.2019 10:15


ԱՄՆ-ը կարող է մինչև 120 հազ զինվորական ուղարկել Մերձավոր Արևելք՝ Իրանին զսպելու համար

ԱՄՆ-ը կարող է մինչև 120 հազ զինվորական ուղարկել Մերձավոր Արևելք՝ Իրանին զսպելու համար

ԱՄՆ-ը դիտարկում Է Մերձավոր Արեւելք զինված ուժերի ուղարկման հնարավորությունը՝ Իրանին զսպելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 13-ին հայտնել Է The New York Times թերթը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներ:

Հրատարակության տվյալներով՝ մայիսի 9-ին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը ներկայացրել Է պլան, որը նախատեսում Է 120 հազար զինվորականների ուղարկումը Մերձավոր Արեւելք: Թերթն ընդգծում Է, որ, իրեն հայտնի տվյալների համաձայն, այդ պլանը կարող Է իրականացվել այն դեպքում, եթե «իրանական զինված ուժերը գրոհեն ամերիկացի զինվորականների վրա», կամ եթե Իրանի իշխանությունները «արագացնեն միջուկային զենքի մշակումը»: Ընդսմին, խոսքը չի վերաբերում Իրանի տարածք անմիջական ներխուժմանը, ինչը, թերթի կարծիքով, «ավելի մեծ թվով զինվորականներ կպահանջեր»:
The New York Times-ը ճշտում Է, որ նախաձեռնության հեղինակներից մեկը դարձել Է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել Է, որ Իրանը լուրջ հետեւանքների կբախվի, եթե երկրի իշխանությունները չմտածված քայլեր ձեռնարկեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը