Քաղաքական

14.05.2019 15:14


Քոչարյանի ազատ արձակման համար Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն անձնական երաշխավորություն ներկայացրեցին

Քոչարյանի ազատ արձակման համար Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն անձնական երաշխավորություն ներկայացրեցին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը:

Նիստի ընթացքում Քոչարյանի փաստաբանները դատարանին են ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահԲակո Սահակյանիև երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի գրավոր երաշխավորությունը, որով նրանք խնդրում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով։

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորել են, որ կալանավորումը դադարեցնելու դեպքում Ռոբերտ Քոչարյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց և չի կատարի Քրական օրենսգրքով չթույլատրված արարք։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնել է, որ երաշխավորության քննության ժամանակ երաշխավորների ներկայությունը դատարանում պարտադիր է։ Որոշվել է միջնորդությունը քննել այն ժամանակ, երբ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն անձամբ կներկայանան դատարան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը