Աշխարհ

17.05.2019 18:38


Գերմանիայում բացվել է թուրքական առաջին համալսարանը

Գերմանիայում բացվել է թուրքական առաջին համալսարանը

Բեռլինի միջազգային համալսարանը, Գերմանիայի բարձրագույն կրթական մարմին հանդիսացող Գիտության խորհրդից (Wissenschaftsrat) ստանալով լիցենզիա, դարձավ Գերմանիայի առաջին համալսարանը, որի կենտրոնը գտնվում է Թուրքիայում։

2012թ. որպես Թուրքիայի Բահչեշեհիր համալսարանի Բեռլինի մասնաշենք ստեղծված այդ կրթօջախը 2014-ին ստացել է «BAU International Berlin» անվանումը։

Այժմ արդեն գերմանական պետության կողմից պաշտոնապես լիցենզիա ստացած թուրքական համալսարանը դարձավ Գերմանիայի 465 համալսարաններից մեկը։ Այս համալսարանում 66 տարբեր երկրներից 375 ուսանող է սովորում։

Աղբյուր` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը