Քաղաքական

20.05.2019 10:25


«Ամենակարևորը՝ դուխով». Նիկոլ Փաշինյանն այցելեց դատարանի մոտ հավաքվածներին (տեսանյութ)

«Ամենակարևորը՝ դուխով». Նիկոլ Փաշինյանն այցելեց դատարանի մոտ հավաքվածներին (տեսանյութ)

Քիչ առաջ Երեւանի ընդհանւոր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշի նստավայր ժամանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դատարանի մոտ հավաքվածները, որոնք փակել են նստավայրի մուտքը, սկսեցին վանկարկել՝ «վարչապետ»:

«Հո չե՞ք մրսել»,-հարցրեց նա ցուցարարներին ու շարունակեց. «Այն, ինչ ունեմ ասելու, ժամը 12-ին ուղիղ եթերում կասեմ: Ես ուզում եմ ի դեմս ձեզ, շնորհակալություն հայտնել բոլոր մեր այն հայրենակիցներին, որոնք իմ կոչին արձագանքեցին: Ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող գնալ այցելել: Ուզում եմ հույս հայտնել, որ եթե թրջվել եք, չեք հիվանդանա: Ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Ամենակարեւորը՝ դուխով»:

Ներկաներն սկսեցին վանկարկել՝ «դուխով, դուխով», ապա նաեւ «Նիկոլ, Նիկոլ»:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը